s. adv.

year;
ամի ամի, ամ յամէ, ամ ըստ ամէ, yearly, annually, a year, every year;
յամէ եւս, the following year, the year after;
յառաջիկայ ամի, next year;
յանցելումամի, last year;
զայս —, յայսմ ամի, this year;
զամն ողջոյն, all the year;
ի վերջ կոյս ամին, towards the end of the year.

s.

Տարի. ժամանակ ՟Ժ՟Բ ամսոց արեգական. սէնէ. եւ ամ. յոքն. աւամ. եյամ. պրս. սալ. լտ. աննուս. եբր. լանա. թ. եըլ. ἕτος, ἑνιαυτός. annus

Եկաց Ադամ ամս ... եւ եղեն ամենայն աւուրք Ադամայ՝ ամք իննհարիւր եւ երեսուն։ Եղիցին աւուրք դոցա՝ ամք հարիւր քսան։ Նոյ էր ամաց վեցհարիւրոց։ Զերկոտասան ամ ի ծառայութեան կացեալ էին, եւ յերեքտասաներորդում ամին ապստամբեցին։ Ծերութիւն պատուական ո՛չ բազմաժամանակեայն է, եւ ոչ որ թուով ամացն չափիցի. եւ այլն։

Այն ընտրութիւն ամօք չափեցաւ։ Շրջանակես զժամանակս ամաց։ Ականն արեւու որ հոլովէ կուտէ ամաց յոլովութիւն. (Նար.։)

Յսկզբան ամին նորոյ (ըստ հայոց) ի մուտ Նաւասարդի. (Խոր. ՟Բ. 63։ Տօմար.։)

Ի գալ միւս ամին. (Ագաթ.։)

Հասակ կենաց մարդոյ. եաշ.

Ժամանակ ամաց մերոց եօթանասուն ամ։ Օրհնեաց զամս արդարոց։ Բայց արդ ծերացայ, եւ դուք հերիք էք յամս իմ. եւ այլն։

Եթէ հասից յամս ծերութեան։ Զպակասումն ամաց՝ մաղթանացն հայցմամբ կրկնեաց. (Նար.։)

Զմտաւ ածեն յամս ամաց յերիտասարդութեան հասակին մնալ. (Երզն. մտթ.։)

Ես եղբարք վաթսուն եւ հինգ ամի՛ եմ ի տէր մեր։ Անցեալ խորհրդովք զամօք (կամ զամեօք) իւրովք գնայր. այս ինքն հասուն խորհրդովք քան զհասակն վարէր. (Եւս. պ. ՟Բ. 24։ ՟Զ. 3։)

Չափ ժամանակի երեւելի իրաց. թարիխ.

Յամին վեցհարիւրորդի կենացն Նոյի։ Յամին ութուտասներոդին Նաբուքոդոնոսորայ։ Ի հինգետասաներորդի ամի տէրութեանն Տիբերեայ. եւ այլն։

Սկիզբն արարեալ յամացն Արշակայ մինչեւ յամն վեցերորդ Արտաշիսի. (Եղիշ.։)

ԱՅՍ ԱՄ. իբր յայսմ ամի.

Կերիցես այս ամ զսերմանեալդ. (Ես. ՟Լ՟Է. 30։ ) Ասի եւ ԱՅՆ ԱՄ. ԶԱՅՆ ԱՄ. ԶԱՄՆ ՈՂՋՈՅՆ. եւ այլն, իբր յամի։

ՅԱՄԷ ԵՒՍ. իբր յետ տարւոյ միոյ. յերկրորդ ամի. կելէճէք եըլ.

Յամէ եւս կերիցես զմնացորդսն։ Յամէ եւս (յն. յապագայն) հատցես զդա. (Ես. ՟Լ՟Է. 30։ Ղկ. ՟Ժ՟Գ. 9։)

ԱՄ ՅԱՄ ԱՌՆԵԼ. Տարւոջէ ի տարի յերկարաձգել կամ յամեցուցանել. տարուց տարի ձգել, ուշացնել.

Այսպիսի են պատրանք թշնամւոյն, ամ յամ առնելով եւ ժամ ի ժամ սահմանելով գործել զբարին. (Մանդ. ՟Ա։)

adv.

ԱՄ ՅԱՄԷ. ԱՄ ԸՍՏ ԱՄԷ. ԱՄ ԶԱՄԻ ԶԿՆԻ. ԱՄԻ ԱՄԻ. Հետզհետէ յիւրաքանչիւր ամի. տարուէ տարի շարունակ. եըլտան եըլա, հեր սէնէ.. ἕτος ἑξ ἕτους annus ex anno, annualis, κατ’ ἕτους. per omnes annos կամ ἑνιαυτός κατ’ ἑνιαυτόν, ἑπέτειον, ἑνιαυτός ὀ ἑχόμενος ἑνιαυτοῦ. annis jugiter

Կարգեցին ամ յամէ զօրն զայն՝ տօն տարեկանաց. (՟Ա. Մակ. ՟Է. 49։)

Ամ յամէ ի նմին տեղւոջ ժողովել ամենեցուն։ Այսպէս ամ յամէ սովորութիւն կարգեաց. (Ագաթ.։) (Եղիշ.։)

Տասանորդեսցես ամ ըստ ամէ. (Օր. ՟Ժ՟Դ. 22։)

Եւ եղեւ սով զերիս ամս՝ ամ զամի զկնի։ Եւ այնպէս առնէր ամի ամի։ Ամի ամի ծառայեաց քեզ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Ա. 1։ Օր. ՟Ժ՟Ե. 18։ ՟Ա. Թագ. ՟Ա. 7։ եւ Ղկ. ՟Բ. 41։ Եբր. ՟Ժ. 3. եւ այլն։)

Զարեգակն ծագէ, եւ զամ ըստ ամէն զցօղսն պարգեւէ. (Ոսկ. մ. ՟Ա. 18.) յն. զտարեկան։

ԱՄ. Մասնիկ բաղադրական. որպէս ան, եւ համ. cf. ԱՄԲԻԾ, ԱՄԲԱՐԻՇՏ, եւ ԱՄԲԱՌՆԱԼ, եւ այլն։

• , ի-ա հլ. «տարի» ՍԳր. Ագաթ. «տա-րիք» Եւս. Ոսկ. որից ամամէջք «մի քանի տա-րուայ միջոցը» Ագաթ. ամանոր «նոր տարի», ամանորարեր Ագաթ. զ և առ նախդիրներով՝ զառամ «խիստ ծեր» Պիտ. զառամագոյն Եփր. աւետ. զառամանալ Յհ. իմ. ատ. եալ և եան մասնիկներով՝ միամեայ Յայսմ. եռամեայ, եռամեան, եռեմեան Պղատ. օրին. Փիւ. երե-քամեալ Եւս. քր. բազմամեայ Իմ. դ. 15. բազ-մամեան Մծբ. աւելի հին ձևով երկեամ, զեր-կեամ, երկեմեան, երկեմենից, երեամ, ե-րեմի ՍԳր. Ոսկ. մ. բ. 8. Ես. և բ. տիմ ե-րեմեան, երեմենի «3 տարեկան» ՍԳր. ու-թամեան Գծ. թ. 33. նոր գրականում ս մավերջ, կիսամեակ, տասնամեակ ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sama-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] sámā «տարի, եղանակ, ժա-մանակ», զնդ. [syriac word] hama-«ամառ». հիռլ. sam «ամառ», կիմր. ham և գալլ. hāf «ամառ» (տե՛ս նաև ամառն բառի տակ)։ Հս︎ մեմատութիւնները տե՛ս Pokorny 2, 492-3.-Հիւբշ. 416։

• Հներից Տաթև. ձմ. ա. «իսկ ամ կոչի վա-սըն երից. նախ զի արեգակն յամե յեր-կոտասան կենդանակերպսն երեսուն ե-րեսուն օր և ապա վճարէ զտարին. երկ-րորդ՝ զի սովաւ յամեմք մինչ ի մահ» (երրորդը չկայ)։ Նորերից Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 315 ցեղակից լտ. an-nus։ ԳԴ առաբ. [arabic word] 'am «տարի»։ ՆՀԲ արաբ. ամ, լտ. annus, եբր. šana ևն։ Նախ Rask, Nonnulla, էջ 25 համեմա-տեց իռլ. am, amser ձևերի հետ։ Klap-roth, Asia pol. 102 արաբ. a'äm, Canini Ft. etym. 197 արաբ. am «տարի», իռլ. am «ժամանակ»։ Ստոյգ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Urgesch. Arm. 872։ Մորթման, ZDMG 30, 415 տոսպական բևեռագրերի մէջ գտնում է Hamapsa դիցանունը, որ մեկնում է ամ և բոյս բառերից։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 11 ամ բառի նախաձևը համարում է *համ։ Karst, Յուշարձ. 406 սումեր. MԱ «տարի»։

• ՓՈԽ. Հայերէնից է վրաց. ერკემალი երկեմալի, որի վրայ տե՛ս երկու։

• Ամաժանդ տե՛ս ժանտ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աբրահամ, մու, աւ

Ագահամիտ

Ագահանամ, ացայ

Ագամեմնոն, նիւ

Ագարականամ

Ադամ, մայ

Ադամաթզենի, նւոյ, նեաց

Ադամաթուզ, թզոյ, ոց

Ադամանդ, ի

Ադամանդական, ի, աց

Ադամանդեայ, դէի, դեայց

Ազազանամ, ացայ

Ազատամիտ

Ազատամտութիւն, ութեան

Ազատանամ, ացայ

Ազգահամար, աց

Ազնուամիտ, մտի, մտաց

Ազնուամտութիւն, ութեան

Ազնուանամ, ացայ

Ախամախ

Voir tout